Պատվեր և առաքում


1. Ապրանքի հասանելիություն

    store.ndisc.ru կայքում ներկայացված է Երևանի վաճառասրահում և Երևանի պահեստներում առկա ապրանքատեսականին, առաքումն առավել արագ կազմակերպելու համար։ Հնարավոր են այլ վաճառասրահներում լինեն ապրանքներ, որոնք կայքում առկա չեն՝ վերը նշված հանգամանքով պայմանավորված։ Ինչպես նաև Երևանի վաճառասրահում կարող են լինել վաճառքի ենթակա ապրանքներ, որոնք դեռ կայք չեն ավելացվել։ 

2. Ապրանքի գին


store.ndisc.ru կայքում վաճառվող ապրանի գինը ներկայացված է ՀՀ դրամով և իր մեջ ներառում է բոլոր հարկերը տուրքերը պարտադիր այլ վճարները, բացառությամբ առաքման վճարի:

* Ապառիկի դեպքում կախված վարկի ժամկետից, ֆինանսական կառույցի կողմից Ձեզ առաջարկվող վարկավորման տոկոսադրույքից և կանխավճարի չափից, ամսական վճարման գումարի չափը կարող է աճել կամ նվազել։


3. Ապրանքի երաշխիք


store.ndisc.ru կայքի միջոցով  գնված ապրանքներին տրամադրվում է երաշխիք՝<<ՀԲԿ>> ՍՊԸ  կողմից սահմանված կարգով:

4. Պատվեր և վճարում

       store.ndisc.ru կայքում գործում են վճարման հետևյալ եղանակները՝ կանխիկ, բանկային քարտով և ապառիկ: Ձեր պատվերը համարվում է հաստատված, երբ մեր օպերատորը կապ է հաստատում Ձեզ հետ և տեղեկացնում այդ մասին։ 


Առաքում և ապրանքի հանձնում


store.ndisc.ru կայքի միջոցով  գնված ապրանքներն առաքվում են միայն ՀՀ տարածքում:

Ստանդարտ իրավիճակներում Երևան քաղաքում՝ 24 ժամվա ընթացքում, Երևանից դուրս՝ մինչև 15 օրվա ընթացքում՝ կախված առաքման վայրից: Առաքման ժամանակահատվածին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 060-53-00-35 հեռախոսահամարով: 

Առաքումն իրականացվում է շաբաթվա բոլոր օրերին, ժամը 10:00-ից մինչև 20:00-ն: 

Գնված ապրանքը հանձնվում է Գնորդին, Գնորդի ընտրությամբ՝ վերջինիս կողմից  ՀՀ տարածքում մատնանշված հասցեում և անձին, բացառությամբ օնլայն եղանակով ապառիկ ձևակերպած դեպքերի: Ապրանքի հանձնում-ընդունումը կատարվում է գնորդի և առաքիչի կողմից ստորագրված հանձման ընդունման ակտով: Մինչ այդ գնորդի կողմից, ապրանքի վրա թերությունների հայտնաբերման նպատակով, այդ ապրանքը զննվում է: Եթե զննման արդյունքում հայտնաբերվել են թերություններ, ապա Գնորդը կարող է հրաժարվել ապրանքից և պահանջել նորը: Հակառակ պարագայում հանձման-ընդունման ակտում նշում է կատարվում այն մասին, որ Գնորդը գնված ապրանքը ստացել է անվնաս, առանց թերությունների: Ապրանքը հանձնելիս՝ առաքման փաստաթղթերում նշված ապրանքը ընդունող անձին նույնականացնելու նպատակով, կարող է ապրանքը ընդունողից պահանջվել ներկայացնել  անձը հաստատող փաստաթուղթ: Իրավաբանական անձ գնորդին ապրանքը հանձնելիս հանձման-ընդունման ակտի վրա իրավասու աշխատակցի կողմից դրվում է ստորագորւթյուն և իրավաբանական անձի վավերապայմաններով կնիք:

Վերադարձի պայմաններ

store.ndisc.ru-ից գնված ապրանքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ետ վերադարձվել գնումից հետո 14 ժամվա ընթացքում։

Խնդրում ենք ուշադիր կարդալ մեր վերադարձի քաղաքականությունը՝ պայմաններին մանրամասն ծանոթանալու համար:

Գնորդն իրավունք ունի վերադարձնել գնված ապրանքը, եթե՝

•           Ապրանքը ստանալու պահին գնված ապրանքն ունի տեխնիկական խնդիրներ, ոչ պատշաճ որակ կամ վնասված է

•           Պատվիրված ապրանքը չի համապատասխանում կայքի նկարագրությանը

•           Գնորդը փոխել է իր կարծիքը գնման վերաբերյալ

Վերադարձի կարգը

•           Գնորդը կարող է վերադարձնել գնումը, եթե ապրանքի ամբողջականությունը և փաթեթավորումը պահպանված են

•           Ապրանքը ենթակա չէ վերադարձման, եթե գնորդն օգտագործել կամ վնասել է այն

•           Սննդի կամ հիգենայի հետ առնչվող սարքավորումները, ինչպես նաև օրենքով սահմանված ապրանքները ենթակա չեն վերադարձի

•           Վերադարձը կատարվում է Սերվիս կենտրոնի կողմից, որը նախապես անցկացնում է դիագնոստիկա

Գնումը ստանալուց հետո հետագայում ետ առաքման ծառայությունը վճարովի է։

Պատվերի չեղարկում

«ՀԲԿ»-ն իրավունք ունի միակողմանիորեն չեղարկել օնլայն պատվերը՝ տարբեր հանգամանքների բերումով: Խանութն իրավունք ունի չեղարկել պատվերը հետևյալ դեպքերում, բայց չսահմանափակվելով՝ 

1. Ապրանքների կամ ծառայությունների անհասանելիություն. Այն դեպքում, երբ ապրանքը կամ ծառայությունը, որը պատվիրվել է, անհասանելի է դառնում որևէ պատճառով, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ մատակարարումների, օրենսդրության կամ տեխնիկական անսարքությունների փոփոխություններով: 

2. Պատվերի պայմանների խախտում. Եթե գնորդի կողմից կա պատվերի պայմանների խախտում, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ սխալ տրամադրված առաքման կամ վճարման մասին տեղեկություններ։ 

3. Ֆորս-մաժորային հանգամանքներ. ֆորսմաժորային հանգամանքների դեպքում, ինչպիսիք են բնական աղետները, զինված հակամարտությունները, գործադուլները, քաղաքացիական անկարգությունները և նմանատիպ այլ հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում ստանձնած պարտավորությունների կատարումը: 

4. Խանութի որոշում. Խանութն իրավունք ունի իր հայեցողությամբ որոշում կայացնել պատվերը չեղարկելու մասին, եթե դա անհրաժեշտ է Խանութի շահերը պաշտպանելու համար, կամ պատվերի կատարումը խոչընդոտող այլ հանգամանքներ կան: 

Գնորդը տալիս է իր համաձայնությունն այն մասին, որ խանութը պատասխանատվություն չի կրում իր կամ երրորդ անձանց առջև սույն պայմաններին համաձայն պատվերի չեղարկման հետևանքով առաջացած ցանկացած կորուստների կամ վնասների համար: